ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ասում են

Ասում են
08.12.2022 | 09:50

Մենք ունենք պաշտպանության միջոցների կիրառման մեր ռազմավարությունը, այն է՝ որպես պաշտպանություն մենք դիտարկում ենք զանգվածային ոչնչացման զենքը, միջուկային զենքը, այն կիրառվում է պատասխան հակահարվածի ժամանակ, այսինքն՝ երբ մեզ հարված են հասցնում, մենք դրան պատասխան հարված ենք հասցնում։


Մենք մեր միջուկային զենքը ոչ մեկին չենք փոխանցել, բայց, բնականաբար, մեր դաշնակիցներին կպաշտպանենք մեր ունեցած բոլոր միջոցներով, եթե անհրաժեշտություն լինի։


Մենք չենք խելագարվել, մենք գիտակցում ենք, թե ինչ է միջուկային զենքը։ Այդ միջոցները մենք ունենք, դրանք ավելի առաջադեմ և ժամանակակից են, քան որևէ երկրի միջուկային զենք։ Այսօրվա դրությամբ դա ակնհայտ փաստ է։


Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 165403

Մեկնաբանություններ